Մատչելիության հղումներ

ՌԴ Կուրսկի նահանգապետը հայտնել է Կուրչատովի վրա ԱԹՍ հարձակման մասին

Ռուսաստանի Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել է Կուրչատով քաղաքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին: Այդ քաղաքում է գտնվում Կուրսկի ատոմակայանը։

Կուրսկի ատոմակայանը, արխիվ
Կուրսկի ատոմակայանը, արխիվ

«Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է գրանցվել Կուրչատով քաղաքի ոչ բնակելի շենքում։ Այն մաքրվել է հրշեջ-փրկարարների ուժերով։ Տուժածներ չկան»,- գրել է Ստարովոյտը X-ի իր ալիքում։

Կուրչատովը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից մոտ 70 կմ հեռավորության վրա։ Երկու օր առաջ ևս քաղաքը հարձակման էր ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից, որը, ըստ տեղի իշխանությունների, մխրճվել էր ոչ բնակելի շենքի մեջ։

​
XS
SM
MD
LG