Թել Ավիվում շաբաթ երեկոյան և կիրակի գիշերը զանգվածային բախումներ են տեղի ունեցել Էրիթրեայից ներգաղթյալների միջև։ Ավելի քան 160 մարդ վիրավորվել է, նրանցից մոտ 50-ը ոստիկաններ են, որոնք փորձում էին դադարեցնել անկարգությունները, հայտնում է The Jerusalem Post-ը։
Բախման մասնակիցները Էրիթրեայի քաղաքացիներ են, ովքեր քաղաքական ապաստան են խնդրել Իսրայելից։ Սեպտեմբերի 2-ին բազմաթիվ երկրներում անցկացվում են Էրիթրեական մշակույթի փառատոններ։ Իսրայելում դրանք ուղեկցվեցին փախստականների զանգվածային բողոքի ցույցերով, ովքեր դեմ էին Էրիթրեայի իշխանությունների քաղաքականությանը։
Առերեսումը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի. ցուցարարները քարեր են նետել, ջարդել ցուցափեղկերը և այրել աղբամանները։
Ձերբակալվել է 39 մարդ։ Ոստիկանները մահակներ ու խլացուցիչ նռնակներ են կիրառել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կիրակի օրը հանդիպում կունենա անվտանգության ծառայությունների հետ։ Նրա խոսքով՝ անկարգություններ հրահրողների նկատմամբ կկիրառվեն կոշտ միջոցներ, այդ թվում՝ արտաքսում երկրից։