Մատչելիության հղումներ

Մահացել է Harrods խանութի և Fulham ակումբի նախկին սեփականատեր Մոհամեդ Ալ-Ֆայեդը


94 տարեկանում մահացել է լոնդոնյան աշխարհահռչակ Harrods խանութի և Fulham ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Մոհամեդ Ալ-Ֆայեդը։ Եգիպտոսում ծնված և վերջին վեց տասնամյակներին Մեծ Բրիտանիայում բնակվող Ալ-Ֆայեդը կյանքից հեռացել է լոնդոնյան իր առաձնատանը։

Ալ-Ֆայեդի անունը լայն հանրությանը հայտնի դարձավ 1997-ին՝ այն բանից հետո, երբ գործարարի ավագ որդին՝ Դոդին արքայադուստր Դիանայի հետ զոհվեց Փարիզում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ։ Որդու մահից հետո Մոհամեդ Ալ-Ֆայեդը մի քանի անգամ հայտարարել է, որ ավտովթարը ոչ թե պատահականության, այլ բրիտանական թագավորական ընտանիքի կողմից հյուսված դավադրության հետևանք էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG