Մատչելիության հղումներ

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունները


Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2023 զորավարժությունները, որոնց մասնակցում էին դաշինքի անդամ և գործընկեր 22 պետությունների ավելի քան 3600 զինվորականներ։

Զորախաղերը մեկնարկել էին օգոստոսի 21-ին՝ Կրծանիսիի զորավարժարանում, հետագայում տարածվելով նաև Արևմտյան և Արևելյան Վրաստանի մի շարք շրջաններում։

«Agile Spirit 2023 զորավարժությունների գլխավոր նպատակը Վրաստանի պաշտպանության ուժերի և ԱՄՆ միասնական զորախմբի և դաշնակիցների միջև օպերատիվ համատեղելիության բարձրացումն էր, ինչպես նաև մասնակից ուժերի օպերատիվ կարողությունների ընդլայնումն ու ամրապնդումը», - հաղորդում են զորախաղերի կազմակերպիչները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG