Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդահգրությունն այն մասին, թե իբր ՀՀ Զու ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ այն որակելով հերթական ապատեղեկատվություն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մասնավորապես հայտնել է, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Երևանն ընդգծում է՝ Ադրբեջանի ՊՆ-ն սադրանքը շարունակելու նպատակով տեղեկատվական հիմք է պատրաստում: