Մատչելիության հղումներ

Փոխարտգործնախարարն ու Հայաստանում ԵՄ նոր դեսպանը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր


Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նոր ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հայտնում են ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում նրանք անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության միջև բազմաշերտ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ԵՄ կողմից Հայաստանի ժողովրդավարական զարգացմանն ուղղված բարեփոխումների հավակնոտ ծրագրին ցուցաբերվող աջակցությանը, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, ինչպես նաև համագործակցության օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ու խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հասցեագրման վերաբերյալ։

Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը: Վերջինիս համատեքստում հայկական կողմը բարձր է գնահատել ԵՄ միջնորդական ջանքերն ու իրավիճակի կայունացմանն ուղղված առարկայական քայլերը, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG