Յոհանեսբուրգի կենտրոնում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 73 մարդ է զոհվել, տուժածների թիվը հինգ տասնյակից ավելին է։
Անցած գիշերը հրդեհը բռնկվել է գործարար կենտրոնի մոտ գտնվող շենքում, որտեղ վերջին շրջանում մարդիկ անօրինական բնակվում էին։ Ըստ տեղական մամուլի՝ բնակիչների մեծ մասը անօրինական միգրանտներ էին։
Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն։