Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է սահմանին կրակ բացելու մասին Բաքվի հերթական հաղորդումը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սահմանին հայկական կողմից հրադադարի խախտման մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը՝ այն հերթական ապատեղեկատվություն որակելով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները երեկ ժամը 22:35-ի սահմաններում կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում՝ «Քելբաջարի շրջանի Իստիսու բնակավայրի մոտ» տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG