Մատչելիության հղումներ

«Հայաստանն այսօր Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, մեր երկրի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում»․ ՌԴ ԱԳՆ


Ռուսաստանի արտգործնախարարությունը տելեգրամյան ալիքում հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով, որ 1997 թվականի այս օրը Մոսկվան ու Երևանը Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիր են ստորագրել:

Գերատեսչությունը նշում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը մասնավորապես պայմանավորվել են ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները և համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում, ինչպես նաև պարտավորվել են համագործակցել կայունության ու անվտանգության բարելավման ուղղությամբ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս։

«Հայաստանն այսօր Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, մեր երկրի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում», - հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ը։

XS
SM
MD
LG