Մատչելիության հղումներ

Վարշավան սպառնում է փակել Բելառուսի հետ դեռևս գործող անցակետերը


Պաշտոնական Վարշավան չի բացառում, որ Բելառուսին սահմանակից ԵՄ բոլոր երեք պետությունները կարող են փակել այդ երկրի հետ սահմաններին տեղակայված հսկիչ-անցագրային կետերը։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին։

«Եթե Բելառուսի հետ սահմանին հանկարծ որևէ լուրջ միջադեպ տեղի ունենա, կարևոր չէ, թե դա որ հատվածում կլինի՝ լեհական, լիտվական, թե լատվիական, մենք անհապաղ կդիմենք պատասխան քայլերի։ Ներկայում գործող բոլոր անցակետերը կփակվեն», - հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարարը՝ բալթյան երկրների իր գործընկերների հետ բանակցությունների ավարտին։

Բացի այդ Կամինսկին նշել է, որ սահմանների իրադրության կայունացման համար Բելառուսը պետք է անհապաղ դուրս բերի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինյալներին, ինչպես նաև դադարի անօրինական ներգաղթյալների կուտակել սահմանամերձ գոտում՝ հետ ուղարկելով նրանց մշտական բնակության երկրներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG