Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ու Թուրքիայի ԶՈւ-երի համագործակցությունը լավ մակարդակի վրա է. Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի համագործակցությունը գտնվում է շատ լավ մակարդակի վրա։

Նրանք շեշտել են՝ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում», ասված է հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG