Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները խոսել են տարածաշրջանում առկա իրավիճակի մասին


ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը, արխիվ
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը, արխիվ

Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը այսօր հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակը։

Փոխնախարար Էլնուր Մամեդովը Գալուզինին տեղեկացրել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության օրակարգի աշխատանքների մասին և հայկական կողմին մեղադրել «սադրանքների» համար, որոնք, ըստ նրա, «հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը», հայտնում է գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG