Բելառուսի կառավարամետ Telegram ալիքները օգոստոսի 23-ին հայտնել են, այդ երկրի Ներքին գործերի նախարարությունը Մինսկում գործող «Վյասնա» իրավապաշտպան կենտրոնը, դրա օնլայն ռեսուրսները և փոխկապակցված տասնյակ կայքերը որակել է որպես ծայրահեղական:
«Վյասնա» - ի նախագահ Ալես Բյալյացկին, որ 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել, և կենտրոնի չորս ակտիվիստներ, երկարաժամկետ ազատազրկում են կրում՝ մաքսանենգության և հասարակական կարգը խախտող գործողություններ կազմակերպելու և ֆինանսավորելու մեղադրանքներով։ Նրանք հերքում են մեղադրանքները։
Իրավապաշտպան կազմակերպությունները և արևմտյան կառավարությունները պահանջել են անհապաղ ազատ արձակել Բյալյացկին և նրա համախոհներին: