Մատչելիության հղումներ

Կործանված օդանավում գտնվող բոլոր 10 անձանց մարմինների մնացորդները հայտնաբերվել են


Ռուսաստան - Embraer Legacy օդանավի անկումը, 23-ը օգոստոսի, 2023թ.
Ռուսաստան - Embraer Legacy օդանավի անկումը, 23-ը օգոստոսի, 2023թ.

Երեկ Տվերի մերձակայքում վթարի ենթարկված ինքնաթիռում գտնվող բոլոր տասը մարդկանց մարմինների մնացորդները հայտնաբերվել են:

«Վթարի վայրում հայտնաբերվել է տասը մարդու մարմնի մնացորդ՝ յոթ ուղևոր և անձնակազմի երեք անդամ»,- «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել են տեղում աշխատող արտակարգ իրավիճակների ծառայություններից։

Ռուսական Տելեգրամ ալիքները, հղում անելով իրենց անանուն աղբյուրին, հայտնում են, որ հայտնաբերված մարմինները չեն նույնականացվել և պետք է ուղարկվեն գենետիկական փորձաքննության՝ ինքնությունը պարզելու համար, քանի որ դրանք այրվել և մեծապես վնասվել են։

Կործանված ինքնաթիռի ուղևորների թվում նշվում է գործարար, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի անունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG