Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ինքնաթիռ է կործանվել, որի «ուղևորների թվում Եվգենի Պրիգոժին անունով քաղաքացի է եղել» (թարմացված)


Տվերի մարզի Բոլոգովսկի շրջանում ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով տասը մարդ է զոհվել։

Ռուսավիացիայի՝ ռուսական օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդմամբ՝ ուղևորների ցուցակում նաև Եվգենի Պրիգոժին անունով քաղաքացի է եղել։

Ավելի վաղ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Տվերի Կուժենկինո գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը։

Ներկա պահին տեղում որոնողական աշխատանքներ են իրականացվում։

Մասնավոր ինքնաթիռը Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ թռիչքն էր կատարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG