Մատչելիության հղումներ

Իրանը առավել մեծ հեռավորություն հաղթահարող և ավելի շատ վնաս հասցնող ԱԹՍ է ստեղծել


Mohajer-6 անօդաչու թռչող սարք
Mohajer-6 անօդաչու թռչող սարք

Իրանը առավել մեծ հեռավորություն հաղթահարող և ավելի շատ վնաս հասցնող անօդաչու թռչող սարք է ստեղծել, հաղորդում են պետական լրատվամիջոցները։

«Mohajer-10 -ը կարող է օդում մնալ մինչև 24 ժամ, թռչել 2000 կմ՝ իր հետ տանելով մինչև 300 կգ ծանրություն, ինչը երկու անգամ գերազանցում է մինչ այդ ստեղծված Mohajer-6-ի հնարավորությունները», - հաղորդել են պաշտոնական աղբյուրները, հավելելով՝ «պատրաստեք ձեր ապաստարանները»։

Տեսանյութը հրապարակվել է Իրանի ռազմարդյունաբերության օրը կազմակերպված հատուկ ցուցադրության ժամանակ։ ԱՄՆ պաշտոնյաները պնդում են, որ Թեհրանը նախորդ սերնդի անօդաչուները տրամադրում է Ռուսաստանին՝ Ոկրաինայի դեմ պատերազմում։ Թեհրանը հերքում է այս մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG