Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ Բելառուսից


ԱՄՆ դեսպանատունը Մինսկում, արխիվ
ԱՄՆ դեսպանատունը Մինսկում, արխիվ

Միացյալ Նահանգները խորհուրդ է տվել Բելառուսում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ երկրից հեռանալ։ Հայտարարությունը հրապարակվել է Մինսկում՝ ամերիկյան դեսպանատան կայքում։

Արձանագրելով, որ հարևան Լիտվան Բելառուսի հետ վեց անցակետերից երկուսը վերջերս փակել է, և որ Լատվիան ու Լեհաստանը ևս կարող են նման քայլի դիմել՝ ամերիկյան դեսպանատունը կոչ է անում զերծ մնալ Բելառուս այցելելուց, քանի որ խնդիրների դեպքում իրենք հնարավորություն չեն ունենա հյուպատոսական օգնություն տրամադրել։

Լիտվան անցած շաբաթավերջին է փակել Բելառուսի հետ երկու անցակետերը։ Երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ կառավարությունը դիտարկում է նաև այլ սցենարներ, այդ թվում՝ հարևան երկրի հետ ողջ սահմանը փակելու հնարավորություն։ Ակնկալվում է, որ այս հարցը կքննարկվի օգոստոսի 28-ին՝ բալթյան պետությունների և Լեհաստանի համատեղ նիստում։

Այս երկրներում անվտանգության շուրջ մտահոգությունները աճել են, քանի որ «Վագներ»-ի հազարավոր վարձկաններ այժմ տեղափոխվել են Բելառուս՝ Ռուսաստանում ձախողված հեղաշրջման փորձից հետո։

XS
SM
MD
LG