Մատչելիության հղումներ

Արցախի անկախության մասին խոսակցությունները հեռու են իրականությունից. Աննա Գևորգյան


Արցախի անկախության մասին խոսակցությունները հեռու են իրականությունից, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Դավթյան-Գևորգյան. - Գիտեք, որ փաստաթուղթ կա հրապարակված, որը վերաբերում է Ռուսաստանի արտգործնախարարին՝ անկախ նրանից դա պաշտոնական է, թե՝ ոչ, ես կարծում եմ, որ մեր խնդիրը պետք է լինի ազնվորեն խոսել այն մասին, որ այդ փաստաթղթում ներառված կետերը և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի, և՛ միջազգային որևէ կազմակերպության պատկերացումների շրջանակում են, թե ինչպես է լուծվելու կոնֆլիկտը: Այլ կերպ ասած մենք ոչ թե հիմա քարեր նետենք նրանց ուղղությամբ, ովքեր առաջարկում են այդ կետերը, այլ փորձենք հասկանալ՝ այս իրադրության մեջ, երբ լուծումը պատկերացնում են այս կետերի շրջանակներում: Ի՞նչ է հնարավոր անել Ա. որպեսզի այդ կետերի այն բոլոր տեղերը, որտեղ երկիմաստություններ կան և որոնց համար հստակ պարզաբանում է պահանջվում, օրինակ, հատկապես այն կետը, որը խոսում է նրա մասին, որ քրեական հետապնդում չպիտի իրականացվի բացառությամբ այն դեպքերի, երբ կա դատական որոշում, սա հստակ կետ է, որը երկիմաստություններից ակնհայտորեն Ադրբեջանն օգտվելու է, և անմիջապես երկու օր հետո ձերբակալությունը Արցախի քաղաքացի Խաչատրյանի հենց դրա մասին է խոսում: Եթե այս բոլորը չքննարկենք, այդ փաստաթուղթը որևէ այլ փաստաթուղթ նմանատիպ կետերով կքննարկվի միայն Ադրբեջանում, նրանց կողմից հավելյալ խմբագրման առաջարկներ կներկայացվեն, մենք կշարունակենք միայն քննադատությամբ հանդես գալ ու հաջորդ փաստաթուղթն ավելի վատը կլինի:

«Ազատություն». - Որովհետև այն սկզբունքորեն ընդունելի չէ՞, ինչ արձագանքներ եղել են, որ դա նշանակում է Արցախը հանձնել ի՞նչ դետալներ եք դուք քննարկում:

Դավթյան-Գևորգյան. - Այս մոտեցումը՝ մեր քաղաքական վերլուծական դաշտի նորից տեղավորվում է էս՝ մերն է, թե՝ չէ, Արցախը, արդյոք հնարավորություն կա Արցախը պահելու, թե չպահելու: Եվ այս բոլոր քննարկումները տեղի են ունենում մի մթնոլորտում, որտեղ տպավորություն է, որ մոռացել ենք, որ տեղի է ունեցել պատերազմ և մենք պարտվել ենք, որից հետո ստորագրել ենք մի փաստաթուղթ, որը սահմանափակում է մեր հնարավորությունները խոսելու այն դիրքից, որ դիրքից մենք կարող էինք խոսել պատերազմից առաջ: Երկրորդը՝ անկախ նրանից, թե ինչքան ցավալի իրականություն է դա և որքան դժվար է առերեսվել այդ իրականության հետ ամեն անգամ, երբ որևէ քաղաքական գործիչ կամ քաղաքականությունը վերլուծող ասում է, որ անհնար է պատկերացնել այս կամ այն իրադրությունը նա պիտի հասկանա, որ այս դաշտերից դուրս է գալիս, որովհետև քաղաքականությունը հենց հնարավորություններ ստեղծելու և անհնարինի մեջ անգամ բարենպաստ որոշակի քայլեր ու լուծումներ գտնելու մասին է: Մեզ մոտ հումանիտար հարցերով զբաղվող ակտիվիզմը, քաղաքականության վելուծությունը և քաղաքականության պատասխանատվությունը հաճախ խառնում են իրար: Մի կողմից երբ հումանիտար ճգնաժամ կա և, այո, պետք են մարդիկ, որոնք կբարձրաձայնեն դրա մասին, օր ու գիշեր տարբեր միջազգային կազմակերպություններից կպահանջեն քայլեր ձեռնարկել, դա ամենևին չի նշանակում, որ դա պիտի դարձնենք մեր քաղաքականությունը: Ի վերջո, քաղաքական գործիչները նրա համար են, որ ամենադժվար իրավիճակում անգամ պատասխանատվություն վերցնեն ու որոշումներ կայացնեն, որպեսզի այդ ճգնաժամերը հնարավորինս լինի հարթել:

Ինչ վերաբերում է Արցախը հանձնել չհանձնելուն, իսկապես շատ դժվար հարց է քննարկել այն, թե արդյոք հնարավոր է Արցախը էս փուլում պահել հայկական, ընդ որում, հայկական պահել ասելով հաշվի առնելով պատերազմը, պարտությունը, ընդհանուր միջազգային իրադրությունը, այդ փուլում նշանակում է այնտեղ մեր հայրենակիցների համար իրենց անվտանգության երաշխիքների տրամադրումն ապահովել, որպեսզի կարողանան մնալ իրենց հայրենիքում: Մնացած բոլոր խոսակցությունները շատ դժվար է տեղավորել իրականության մեջ: Այն, ինչ տեղի է ունենում, իրականում մեզ հնարավորություն չի տալիս խոսել նրա մասին, որ այս փուլում կարող ենք խոսել Արցախի անկախության կամ Արցախը Հայաստանին վերամիավորելու մասին:

XS
SM
MD
LG