Մատչելիության հղումներ

Պուտինը Դոնի Ռոստովում խորհրդակցություն է անցկացրել բարձրաստիճան հրամանատարների հետ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Դոնի Ռոստով, որտեղ խորհրդակցություն է անցկացրել «հատուկ ռազմական գործողության» խմբավորման շտաբում։ Նա լսել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և խմբավորման բարձրաստիճան այլ սպաների զեկույցները։ Այս մասին օգոստոսի 19-ին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նախորդ անգամ Պուտինն այս տարվա ապրիլին այցելել էր Դոնեցկի ու Լուգանսկի մարզեր։ Իսկ մարտին՝ գաղտնի պայմաններում, օրվա մութ ժամին եղել էր ավերված Մարիուպոլում։

XS
SM
MD
LG