Մատչելիության հղումներ

Պուտին-Էրդողան հանդիպումը կարող է կայանալ արդեն առաջիկա շաբաթներին


«Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է կայանալ արդեն առաջիկա շաբաթներին՝ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին», - Թուրքիայի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով՝ հաղորդում է թուրքական A-Haber հեռուստաալիքը։

Թուրքական լրատվամիջոցի տեղեկություններով՝ «Էրդողանը ակնկալում է, որ Պուտինը կժամանի Թուրքիա։ Չի բացառվում, սակայն, որ Թուրքիայի նախագահն ի վերջ ինքը մեկնի [արտերկիր], եթե Ռուսաստանի ղեկավարը Թուրքիա չժամանի», - տեղեկացնում է A-Haber-ի թղթակիցը։

XS
SM
MD
LG