Մատչելիության հղումներ

Ստամբուլի քաղաքապետը հայտարարել է հաջորդ տարվա ընտրություններին կրկին առաջադրվելու մտադրության մասին


Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմության առաջնորդներից Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է հաջորդ տարի նախատեսված ընտրություններին կրկին առաջադրվելու մտադրության մասին։

«Ինչպես բազմիցս ասել եմ` ով հաղթում է Ստամբուլում, հաղթում է նաև Թուրքիայում », - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի խոշորագույն քաղաքը ղեկավարող ընդդիմադիր գործիչը և համաքաղաքացիներին կոչ արել միանալ իր պայքարին։

«Մենք պետք է միավորվենք Ստամբուլը կրկին նվաճելու համար։ Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին հանդես գալ միասնական ճակատով, որպեսզի վերադարձնենք ժողովրդավարությունն ու դառնանք մեր քաղաքի իրական տերերը», - հավելել է ՝ ավելի քան 15 միլիոն բնակիչ ունեցող Ստամբուլի ղեկավարը։

2019 թվականին Իմամօղլուին հաջողվել էր հաղթել Էրդողանին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ ձայների աննշան առավելությամբ։ Իշխանություններն այս արդյունքների հետ չէին հաշտվել, նոր ընտրություններ էին անցկացրել, որտեղ կրկին հաղթել էր ընդդիմադիր գործիչը՝ այս անգամ ստանալով ավելի շատ քվե։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG