Թուրքիայի հատուկ ծառայությունները ևս մեկ կասկածյալի են ձերբակալել Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով, որը տեղի էր ունեցել 2016-ին Անկարայի Արդիական արվեստի թանգարանում:
Ըստ թուրքական լրատվամիջոցների, ձերբակալվածը սերտ կապեր է ունեցել ոստիկան Մևլյութ Ալթինթաշի հետ, ով կրակել էր դեսպանի ուղղությամբ, ապա՝ սպանվել իրավապահների կողմից։ Հյուրիեթը հաղորդում է, որ կասկածյալը կին է, Միացյալ Նահանգներում ապաստանած կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի շարժման աջակից։
Դեսպանի սպանության գործով 2021-ին հինգ մարդ ցմահ ազատազրկման էր դատապարտվել, ևս ութը ազատազրկվել էին 5-15 տարով։