Մատչելիության հղումներ

Շահ Չերաղում նոր ահաբեկչություն


Շահ Չերաղի դամբարանը, Իրան, 13 օգոստոսի, 2023թ.
Շահ Չերաղի դամբարանը, Իրան, 13 օգոստոսի, 2023թ.

Իրանում` Ֆարսի նահանգում գտնվող Շահ Չերաղի դամբարանի տարածքում, տեղի է ունեցել ահաբեկչական գրոհ, հայտնել է IRNA գործակալությունը։

Զոհվել է առնվազն 1 մարդ: Կա առնվազն 8 վիրավոր: Ըստ Fars գործակալությայն, զինյալները հանդիպել են ուժայինների դիմադրության: Վիրավորներից մի քանիսը ծանր վիճակում են: Ֆարսի նահանգապետը հարձակումը որակել է ահաբեկչություն։

Ըստ Tasnim գործակալության, երկու զինյալներ փորձել են մտնել մզկիթի տարածք, նրանցից մեկին ձերբակալել են, մյուսին վնասազերծելու աշխատանքը շարունակվում է։ Նա կրակ է բացել դամբարանի մուտքի մոտ հավաքված մարդկանց ուղղությամբ:

Այս պահին համալիրը շրջափակված է, տարածքում մեծ թվով ոստիկաններ են և հատուկ ջոկատների զինծառայողներ:

Շահ Չերաղը շիա մահմեդականների գլխավոր սրբավայրերից մեկն է: Այստեղ գտնվում է Իմամ Ռեզայի եղբոր՝ Ահմեդ բեն Մուսայի դամբարանը: Դա Իրանի շիա մահմեդականների համար երրորդ կարևոր կենտրոնն է Իմամ Ռեզայի սրբավայրից և Ֆաթիմա Մասումեի սրբավայրից հետո:

Անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին երեք անհայտ անձինք կրակ են բացել Շահ Չերաղի դամբարանում, ինչի հետևանքով առնվազն 15 հավատացյալ է սպանվել, և մոտ 30-ը վիրավորվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG