Մատչելիության հղումներ

Ղազախական ընկերությունը վրացական կողմի հետ Փոթիում բազմամոդուլային տերմինալ է կառուցում


Փոթի, արխիվ
Փոթի, արխիվ

Ղազախական PTC Holding ընկերությունը վրացական կողմի հետ Վրաստանի Փոթի նավահանգստում բազմամոդուլային տերմինալ է կառուցում։

Ծրագիրն իրականացնելու համար Poti Transterminal համատեղ ընկերություն է ստեղծվել։ Յուրաքանչյուր կողմին հավասարապես բաժին է ընկնում բաժնետոմսերի 50 տոկոսը։ Ներդրումը գնահատվում է 15-20 միլիոն ամերիկյան դոլարի սահմաններում։

Առաջին փուլը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թվականին։

Ապագա տերմինալի տարածքը մաքրվել է։ Ուրբաթ օրը տեղի է ունեցել շինարարության մեկնարկի խորհրդանշական կապսուլի տեղադրման միջոցառումը, որին մասնակցել է ղազախական ընկերության կառավարման խորհրդի նախագահ Թիմուր Կարաբաևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG