Մատչելիության հղումներ

6,5-7-բալլանոց երկրաշարժ Թուրքիայում, հաղորդվում է 23 տուժածի մասին


Լուսանկար՝ 2023-ի փետրվարի 6-ի երկրաշարժից, որի հետևանքով Թուրքիայում զոհվել է մոտ 50 հազար 400 մարդ, իսկ հարևան Սիրիայում՝ մոտ 7 հազար 260։
Լուսանկար՝ 2023-ի փետրվարի 6-ի երկրաշարժից, որի հետևանքով Թուրքիայում զոհվել է մոտ 50 հազար 400 մարդ, իսկ հարևան Սիրիայում՝ մոտ 7 հազար 260։

Երեկ երեկոյան ժամը 20:48-ին Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,3 (6.5- 7 բալլ) մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Երկրաշարժի հետևանքով առնվազն 23 մարդ է տուժել, հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

«Վերջին տվյալներով՝ երկրաշարժից Մալաթիայում 22 մարդ և Ադիյամանում մեկ մարդ է վիրավորվել», - գրել է նա իր X (նախկին՝ Թվիթեր) էջում՝ նշելով, որ մարդիկ հիմնականում վիրավորվել են վայր ընկնելու ու շենքերից իրենց ցած նետելու հետևանքով՝ վախենալով, որ կարող են մնալ փլատակների տակ։

Քոջան հավելել է, որ աղետի գոտի է ուղարկվել շտապօգնության ավելի քան 20 մեքենա, իսկ հոսպիտալացվածների բուժումը շարունակվում է։

Երկրաշարժից ավերվել է մեկ ոչ բնակելի շենք, հաղորդում է APA-ի Ստամբուլի թղթակիցը՝ վկայակոչելով Մալաթիայի նահանգապետ Հուլուսի Շահինին։

NTV մասնավոր հեռուստաընկերության հաղորդմամբ, երկրաշարժի հետևանքով շենքերում նկատելի են որոշ վնասվածքներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG