Մատչելիության հղումներ

Կիշիդա. «Մենք կշարունակենք ջանքեր գործադրել աշխարհը միջուկային զենքից ազատելու համար»


Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան տեսաուղերձով դիմում է ատոմային ռմբահարման զոհերի ոգեկոչման հավաքի մասնակիցներին, Նագասակի, 9 օգոստոսի, 2023թ.
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան տեսաուղերձով դիմում է ատոմային ռմբահարման զոհերի ոգեկոչման հավաքի մասնակիցներին, Նագասակի, 9 օգոստոսի, 2023թ.

Այսօր Նագասակիում հարգանքի տուրք են մատուցել ատոմային ռմբահարման զոհերի հիշատակին:

Ամերիկացիները 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոշիմայի վրա ուրանի ռումբ են գցել, իսկ օգոստոսի 9-ին Նագասակիի վրա՝ պլուտոնիումի ռումբ:

Ատոմային երկու ռմբահարումների հետևանքով զոհվել է ավելի քան 215 հազար մարդ: Օգոստոսի 15-ին Ճապոնիան ի պաշտոնե հանձնվել է:

«Որպես ատոմային հարձակման ենթարկված աշխարհի միակ երկիր՝ մենք կշարունակենք ջանքեր գործադրել աշխարհը միջուկային զենքից ազատելու համար: Դա մեր երկրի առաքելությունն է, և այն չի փոխվում»,- ասել է վարչապետ Ֆումմիո Կիշիդան:

1945 թվականի ռմբահարումներից հետո Ճապոնիայում հազարավոր մարդիկ մահացել են ճառագայթման առաջացրած հիվանդություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG