Մատչելիության հղումներ

Վիկտորիա Նուլանդը Նիգերում հանդիպել է խունտայի առաջնորդներին


ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խնդրանքով պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը երկուշաբթի այցելել է Նիգեր, որտեղ հանդիպել է ռազմական հեղաշրջում իրականացրած խունտայի առաջնորդներին։

Նիգերի մայրաքաղաք Նիամեյից նա լրագրողներին ասել է, որ «անկեղծ ու դժվարին բանակցություններ» է վարել, բայց խունտայի առաջնորդները չեն ցանկանում վերականգնել ժողովրդավարական կարգերը։

«Մենք ցանկանում էինք բաց խոսել նրանց հետ, ովքեր պատասխանատվություն են կրում ժողովրդավարական կարգին ուղղված մարտահրավերի համար, տեսնել, թե արդյո՞ք կարող ենք փորձել խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով», - ասել է Նուլանդը լրագրողներին։

Ակնկալվում է, որ այսօր Նիամեյում բանակցություններին կմիանան Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համագործակցության ասոցիացիայի, Աֆրիկյան միության և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։

Հուլիսի 27-ին Նիգերում ռազմական հեղաշրջում է իրականացվել։ Իշխանությունից հեռացված նախագահ Մոհամեդ Բազումին տնային կալանքի տակ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG