Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը միառժամանակ դադարեցնում է օգնությունը Նիգերին


ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը
ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը

ԱՄՆ վարչակազմը ժամանակավորապես սառեցնում է Նիգերի օգնության ծրագրերից մի քանիսը։ Այս մասին նախօրեին ասել է Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը:

«ԱՄՆ կառավարությունը միառժամանակ դադարեցնում է արտաքին օգնության որոշ ծրագրեր: Դա ժամանակավոր որոշում է և չի տարածվում Նիգերի արտաքին օգնության բոլոր ծրագրերի վրա», - ասել է պետական քարտուղարը:

Նրա խոսքով, «Նիգերին մարդասիրական և պարենային օգնության հատկացումը կշարունակվի»։

Նա ընդգծել է, որ Նիգերի կառավարությանը Միացյալ Նահանգների կողմից օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է «վերականգնել դեմոկրատական ճանապարհով ընտրված իշխանությունը»:

Հուլիսի 26-ին Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումի թիկնապահների խումբը նրան գահընկեց է արել և նախագահ է հռչակել խմբի հրամանատար, գեներալ Աբուռահման Տչիանիին: Միջազգային համայնքը դատապարտել է հեղաշրջումը և հրաժարվել է ճանաչել գեներալի լիազորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG