Մատչելիության հղումներ

Աբխազիայում Ադրբեջանի և Ուզբեկստանի քաղաքացիներ են ձերբակալվել


Օգոստոսի 6-ի երեկոյան Սուխումիում սպանվել է Թուրքիայից ներգաղթյալ, Աբխազիայի ու Թուրքիայի քաղաքացի Ռիդվան խան-իպան։ Այս հանցագործությունը կատարելու կասկածանքով այսօր Գալիում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացի Իբրահիմով Ալի Էլխան-օղլին և Ուզբեկստանի քաղաքացի Սալոմով Գուլոմոն-օղլին, հաղորդում է Աբխազիայի չճանաչված հանրապետության ներքին գործերի նախարարը։

Անցած մայիսին ևս Սուխումիում Թուրքիայի քաղաքացի էր սպանվել։ Այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով դարձյալ Ադրբեջանի քաղաքացի էր ձերբակալվել։

XS
SM
MD
LG