Մատչելիության հղումներ

Իսլանդիան դադարեցրեց իր դեսպանության աշխատանքը Ռուսաստանում


Օգոստոսի 1-ին Իսլանդիան դադարեցրեց իր դեսպանության աշխատանքը Ռուսաստանում՝ դառնալով նման որոշում կայացրած եվրոպական առաջին երկիրը։

«Մոսկվայում Իսլանդիայի դեսպանատան գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը չի նշանակում խզել դիվանագիտական հարաբերությունները։ Հենց որ պայմանները թույլ տան, Իսլանդիան առաջնահերթության կարգով կվերականգնի դեսպանատան աշխատանքը»,- այսօր հայտարարել է Իսլանդիայի արտգործնախարարությունը։

Դեռ հունիսին Ռեյկյավիկը ասել էր, որ Ռուսաստանի հետ կոմերիցոն, մշակութային և քաղաքական կապերը գտնվում են պատմականորեն նվազագույն մակարդակի վրա, ուստի Մոսկվայում դեսպանության պահպանումը համարում են աննպատակահարմար։

Մոսկվան պատասխանել էր, որ նման որոշումը անխուսափելիորեն պատասխան արձագանք կստանա։

Իսլանդիան այսօր նաև հայտնեց Ուկրաինայում դիվանագիտական իր ներկայությունը մեծացնելու մասին։ Իսլանդիայի դիվանագետները օգտագործելու են Լիտվայի դեսպանատան շենքը։

«Լիտվան միջազգային ասպարեզում Իսլանդիայի ամենամոտ ընկերներից է։ Մեզ համար մեծ պատիվ է համագործակցության առաջարկը։ Մենք ակնկալում ենք տեսանելի ապագայում ամրապնդել Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները ու քանի որ ներկայումս Կիևում դեսպանատուն բացելու պլաններ չունենք, այդ համագործակցությունը հիանալի հենակետ է հադիսանում», - հայտարարել է պաշտոնական Ռեյկյավիկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG