Հնդկաստանում հինդուների ու մահմեդականների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, օգոստոսի 1-ին հայտնել են իրավապահների ներկայացուցիչները։
Բռնությունները բռնկվել են ՆյուԴելիից 50 կիլոմետր հարավ ընկած Հարյանա նահանգում, երբ հինդու հավատացյալների կրոնական երթն անցել է մեծ մասամբ մահմեդականներով բնակեցված Նուհ շրջանով։
Հարյանայի գլխավոր նախարար Մանոհար Խաթարը դատապարտել է Նուհում տեղի ունեցած միջադեպը։
Նա հայտնել է, որ այդ պահի դրությամբ նախնական հետաքննության 44 զեկույց է ներկայացվել։ 70 մարդ է ձերբակալվել։ 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու ոստիկան։
Այդ շրջանում պարետային ժամ է մտցվել, անջատվել է ինտերնետը, անվտանգության լրցուցիչ ուժեր են բերվել։ «Ռոյթերսի» տեսանյութում երևում են հրդեհված ու շրջված բազմաթիվ ավտոմեքենաներ։
Ականատեսների պատմելով՝ բռնությունը տարածվել է հարևան շրջան, որտեղ հրկիզվել է մզկիթը, ու սպանվել՝ հոգևորականը։