ԱՄՆ-ն, անվտանգության նկատառումներից ելնելով, Հունգարիայի քաղաքացիների համար չեղարկում է առանց վիզայի ճամփորդությունը Միացյալ Նահանգների տարածք ու սահմանափակում վիզայի տրամադրման կարգը։
Բուդապեշտում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարությունում նշված է, որ Հունգարիան 2011-2020 թվականների ընթացքում հարևան երկրներում բնակվող շուրջ մեկ միլիոն էթնիկ հունգարացիների քաղաքացիություն է շհորհել՝ անվտանգության առումով չստուգելով նրանց ինքնությունը։
Քաղաքացիություն շնորհելը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքական քայլերից մեկն է՝ ընտրություններում նրանց ձայները ստանալու համար։
ԱՄՆ-ի մուտքի արտոնագրի ծրագիրը 40 երկրների քաղաքացիներին թույլ է տալիս առանց վիզայի 90 օրով ճամփորդել Միացյալ Նահանգներ։ Փոփոխված աահմանափակումը վերաբերում է միայն Հունգարիայի քաղաքացիներին։
ԱՄՆ-ի որոշումը հաջորդեց Հունգարիայի իշխող ուժի պատգամավորների պահվածքին, երբ նրանք նախօրեին չներկայացան խորհրդարանի նիստին՝ տապալելով ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը։