Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ուժեղ փոթորիկի հետևանքով կան զոհեր ու տասնյակ տուժածներ


Ռուսաստանում անցած գիշերը ուժեղ փոթորկի հետևանքով երկրի կենտրոնական մասում 8 տարածաշրջան է տուժել։ Հաղորդվում է ավերածությունների, զոհերի և վիրավորների մասին։

Ամենաշատ թվով մարդիկ զոհվել են Մարի Էլ հանրապետությունում (մայրաքաղաքը Յոշկար Օլա): Ուժեղ քամուց տապալված ծառերը ընկել են Յալչիկ լճի մոտ գտնվող զբոսաշրջանային վրանային ճամաբրի վրա։ 8 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա։ 13 վիրավորներ հոսպիտալացվել են։ Վթարների հետևանքով Մարիում 36 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման։

Պրիվոլժսկի մարզում փոթորիկի հետևանով մի քանի մարդ է զոհվել, ևս 80-ը վիրավորվել են։

Մահվան մեկ դեպք է գրանցվել Նիժնի Նովգորոդի մարզում։ Այնտեղ կատամարան է շրջվել՝ մեկ տարեց կին է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG