Հունաստանում հուլիսի 27-ին պայթյուն է որոտացել ռազմաօդային ուժերի զինամթերքի պահեստում։
Այն գտնվում է Մագնիսիայի շրջանի Նեա Անկիալոս ավանի մոտ: Պահեստի պայթյունի հավանական պատճառն անտառային հրդեհն է:
Այդ շրջանում տեղակայված են զինամթերքի մի քանի պահեստներ, այդ թվում՝ Հունաստանի ռազմաօդային ուժերի 111-րդ մարտական բրիգադի արկերը և հրթիռները։
Հրդեհը ևս մեկ ուղղությամբ է մոտենում Նեա Անկիալոսի թաղամասին։ Բնակիչներին շտապ տարհանում են:
Հրդեհաշիջմանը մասնակցում են հրշեջների մարտական հաշվարկներ և օդանավեր, սակայն ուժեղ քամու հետևանքով հրդեհը տարածվում է: