Մատչելիության հղումներ

Քաթարում կբանակցեն ԱՄՆ և «Թալիբանի» ներկայացուցիչները


Առաջիկա օրերին Քաթարում բանակցություններ տեղի կունենան Միացյալ Նահանգների և 2021 թվականին Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև։ Այս մասին հայտարարել է «Թալիբանի» կողմից հռչակված Աֆղանստանի իսլամական էմիրության ԱԳՆ խոսնակ Աբդուլ Կախար Բալխին։ Նրա խոսքով՝ աֆղանական կողմից բանակցությունների կմասնակցի արտգործնախարար Ամիր Խան Մութաքին։

«Բանակցությունների ընթացքում մեր առաջնահերթություններն են լինելու պատժամիջոցների վերացումը և արևմտյան բանկերում Աֆղանստանին պատկանող ռեզերվների ապասառեցումը», - հայտարարում է «Թալիբանի» ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG