Մատչելիության հղումներ

Լոնդոնում երդվյալ ատենակալներն անմեղ են ճանաչել դերասան Քևին Սփեյսիին


Աեմրիկացի դերասան Քևին Սփեյսին:
Աեմրիկացի դերասան Քևին Սփեյսին:

Լոնդոնում երդվյալ ատենակալներն անմեղ են ճանաչել անչափահաս տղաների և տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող աշխարհահռչակ ամերիկացի կինոդերասան Քևին Սփեյսիին:

Երդվյալ ատենակալներն ավելի քան 12 ժամ են դռնփակ նիստում քննարկել Սփեյսիին ներկայացված մեղադրանքների հանգամանքները:

64-ամյա Սփեյսին դատավճռի ընթերցումից հետո արտասվել է:

Նա շահել է երկու «Օսկար», մեկը՝ «Կասկածելի անձինք», մյուսը «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG