Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքի փակումն ու ճգնաժամը ԼՂ-ում բացասաբար են ազդում հայ-ադրբեջանական բանակցությունների վրա. Միրզոյան


Լաչինի միջանցքի փակումն ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամը բացասաբար են ազդում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վրա, այսօր Մոսկվայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ Արցախը կանգնած է մարդասիրական աղետի առաջ։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ցավոք սրտի, բարդացնում են բանակցությունները։ Այսօր Լեռնային Ղարաբաղում լուրջ մարդասիրական ճգնաժամ է, իրավիճակը մոտ է իրական մարդասիրական աղետի, իրավիճակը լրջանում է ժամ առ ժամ։ Եվ եթե մեզ չհաջողվի գտնել լուծումներ, և Ադրբեջանը չդադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, մարդասիրական աղետը տեղում իր բացասական հետևանքները կունենա բանակցային գործընթացի վրա»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Ադրբեջանի արտգործնախարարը բացման իր խոսքում որևէ կերպ չի անդրադարձել այս խնդիրներին։ Ջեյհուն Բայրամովը միայն նշել է, թե կողմերը ակտիվ բանակցություններ են վարում տարբեր հարթակներում, սակայն արդյունքները նույնքան ակտիվ չեն, «բայց սխալ կլինի ասել, որ դրանք ընդհանրապես չկան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG