Մատչելիության հղումներ

Թուրքիայում երկրաշարժի 1020 զոհեր դեռ նույնականացված չեն


Երկրաշարժի հետևանքը, արխիվ, Թուրքիա:
Երկրաշարժի հետևանքը, արխիվ, Թուրքիա:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երեկ Մալթայում ասել է, որ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից զոհված 1020 բնակիչների աճյուններ դեռ նույնականացված չեն:

«Մենք դեռ չենք կարողացել նույնականացնել 1020 զոհերին և չենք գտել 5 հազար զոհերի ազգականներին», - ասել է նախարարը:

Փետրվարի 6-ի երկու հզոր ստորգետնյա ցնցումների հետևանքով Թուրքիայում զոհվել է մոտ 50 հազար 400 մարդ, իսկ հարևան Սիրիայում՝ մոտ 7 հազար 260: Հազարավոր մարդիկ երկու երկրներում վնասվածքներ են ստացել, ավերվել են տասնյակ հազարավոր շենքեր:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին ասել է, որ Մալաթիայում արդեն կառուցվել է 1442 բնակելի շենք, 250 տուն գյուղերում և նորոգվել է 464 կիլոմետր ճանապարհ: Նախագահն ասել է, որ բոլոր նորակառույց տները կունենան առավելագույնը 3 կամ 4 հարկ:

XS
SM
MD
LG