Մատչելիության հղումներ

Դոնեցկի Կոնստանտինովկայում հարձակման զոհերի թիվը հասել է երկուսի


Դոնեցկի շրջանային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտնել է, որ Կոնստանտինովկա քաղաքի վրա երեկ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի։ Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհի մասին՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացած 10-ամյա տղայի։

Յոթ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ չորս երեխա:

Դոնեցկի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ ռուսական բանակը «Սմերչ» հրթիռային համակարգից կասետային զինամթերքով հրթիռներ է արձակել ջրամբարներից մեկի ափի երկայնքով։

ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել հրետակոծության մասին լուրերը:

XS
SM
MD
LG