Մատչելիության հղումներ

Մոսկվայում առևտրի կենտրոնում տաք ջրի խողովակի պայթյունից 4 մարդ է զոհվել


«Վրեմենա գոդա» առևտրի կենտրոնը, Մոսկվա, 22 հուլիսի, 2023թ.
«Վրեմենա գոդա» առևտրի կենտրոնը, Մոսկվա, 22 հուլիսի, 2023թ.

Մոսկվայում «Վրեմենա գոդա» առևտրի կենտրոնում հուլիսի 22-ին տաք ջրի խողովակի պայթյունից 4 մարդ զոհվել է, ևս 10 մարդ վնասվածքներ է ստացել:

Առևտրի կենտրոնը գտնվում է Մոսկվայի արևմտյան շրջանում՝ Կուտուզովի պողոտայում:

Ըստ Արտակարգ իրավիճակների ծառայության, զոհված չորս կանայք աշխատել են առևտրի կենտրոնի մինուս առաջին հարկում գործող Globus Gurme խանութում:

10 տուժածների մեծ մասը տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել, մեկը սրտի նոպա է տարել: Եվս մեկ անձ համարվում է անհետ կորած:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG