Մատչելիության հղումներ

Կոլումբիայում հուլիսի 18-ի սողանքի զոհերի թիվը հասել է 26-ի


Կոլումբիա - Փրկարարները Կուետամե գյուղում, Կունդինամարկայի շրջան, 18-ը հուլիսի, 2023թ.
Կոլումբիա - Փրկարարները Կուետամե գյուղում, Կունդինամարկայի շրջան, 18-ը հուլիսի, 2023թ.

Կոլումբիայում Կունդինամարկայի շրջանում հուլիսի 18-ի սողանքի զոհերի թիվը հասել է 26-ի:

«Ընդհանուր հաշվով հայտնաբերել ենք 26 դիակ, վաղը պետք է փորձենք գտնել բնակիչներից ևս երեքին, ովքեր այս պահին համարվում են անհետ կորած», - Twitter-ում տեղադրած տեսաուղերձում հայտնել է շրջանի նահանգապետ Նիկոլաս Գարսիա Բուստոսը:

Սողանքը Կոլումբիայի կենտրոնական շրջանում ավերել է Նարանհալ անվամբ գյուղը, ծանր տուժել են Կուենտամեն և ևս մի քանի փոքրիկ բնակավայրեր:

Ենթադրվում է, որ լեռնային զանգվածի տեղաշարժն առաջացրել են հորդառատ անձրևներից հեղեղված տեղական գետերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG