Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընտրություններում «ՈՒժը հայրենյացի» ցուցակը կգլխավորի Նատալյա Ռոտենբերգը


Տիգրան Արզաքանցյան, Նատալյա Արզաքանցյան
Տիգրան Արզաքանցյան, Նատալյա Արզաքանցյան

Երևանի ավագանու ընտրություններում «ՈՒժը հայրենյաց» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը (Ռոտենբերգ), Ֆեյսբուքում գրել է կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն, ով նաև Նատալյա Ռոտենբերգի ամուսինն է:

Կուսակցությունը միևնույն ժամանակ տեղեկացնում է, որ բաց է համագործակցության համար «ցանկացած հայրենանվեր քաղաքական ուժի և հասարակական կառույցի հետ, որը դուրս է գտնվում այսպես կոչված «նախկինների» և «ներկաների» օրակարգից և պատրաստ է լծվել պետության կերտման գործին»:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին։ Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին, կավարտվի սեպտեմբերի 15-ի կեսգիշերին։ Ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ անցած մարտին է հայտարարել, որ իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ «Ապրելու երկիրի» Երևանի քաղաքապետի թեկնածուն կուսակցություն նախագահ Մանե Թանդիլյանն է։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը։

Ընտրություններին առայժմ իրենց մասնակցության մասին հայտնել են նաև փաստաբան Նորայր Նորիկյանը, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը և ևս մի քանի հոգի։

Խորհրդարանական ընդդիմությունը մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ դեռ որոշում չունի։

XS
SM
MD
LG