Թուրքիայի կենտրոնական բանկը այսօր վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 17,5 տոկոսի։ Հունիսին Թուրքիայի կենտրոնական դրամատունը տոկոսադրույքը բարձրացրել էր ավելի քան վեց կետով՝ այն հասցնելով 15 տոկոսի։
Ֆինանսական քաղաքականության փոփոխությունը տեղի է ունենում Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության ղեկավարների փոփոխությունից հետո։ Էրդողանի կառավարության տնտեսական բլոկի նախորդ կազմը հակված էր վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական կրճատմանը, ինչը 2021-ի աշնանը ազգային տարադրամի փոխարժեքի կտրուկ անկման էր հանգեցրել։