Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սաուդյան Արաբիայից հետո այցել է Քաթար։ Թուրքիան և Քաթարը պայմանավորվել են տարբեր ոլորտներում խթանել ռազմավարական երկկողմ հարաբերությունները, ասված է հրապարակված համատեղ հայտարարությունում։
Այս տարի լրանում է այդ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 50 տարին։
Էրդողանը Սաուդյան Արաբիա, Քաթար ու Արաբական Միացյալ Էմիրություններ է այցելել ներդումներ և ֆինանսական միջոցներ Թուրքիա բերելու նպատակով։
Նրա այցի ընթացքում Սաուդյան Արաբիան ասել է, որ թուրքական ԱԹՍ-ներ կգնի։
Թուրքիայում աճում է բյուջեի դիֆիցիտը, ապրանքների գները, իսկ ազգային դրամի՝ լիրայի կուրսն ընկնում է։ Հունիսին բյուջեի դիֆիցիտը կազմել է շուրջ 220 միլիարդ լիրա, (մոտավորապես 8 միլիարդ 370 միլիոն դոլար), սա 7 յոթ անգամ ավելին է քան մեկ տարի առաջ արձանագրված դիֆիցիտը։