Մատչելիության հղումներ

Վրաստանի սահմանը ամենաշատը հատում են ՌԴ քաղաքացիները


Ռուսաստանցիները Վերին Լարսի անցակետով մուտք են գործում Վրաստան, հունիս, 2023թ.
Ռուսաստանցիները Վերին Լարսի անցակետով մուտք են գործում Վրաստան, հունիս, 2023թ.

Վրաստանի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ երկրի սահմանը ամենաշատը հատում են Ռուսաստանի քաղաքացիները։

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում Ռուսաստանի 743 հազար քաղաքացիներ մուտք են գործել Վրաստան, դուրս են եկել շուրջ 747 հազարը։ Թվերը շատ մոտ են իրար, այնուամենայնիվ, Վրաստանից դուրս եկած ռուսաստանցիների թիվը մի քանի հազարով գերազանցում է մուտքի թվերը։

2023-ի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանում էին գտնվում Ռուսաստանի 60 հազար քաղաքացիներ։

XS
SM
MD
LG