Մատչելիության հղումներ

ՀՀ ԳՇ պետը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետի հետ


Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հանդիպումը ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ, 18-ը հուլիսի, 2023թ․
Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հանդիպումը ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ, 18-ը հուլիսի, 2023թ․

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը երեկ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ:

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին, ինչպես նաև ռազմաօդային ուժերի ոլորտում առավել լայն համագործակցության հնարավորություններին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Ասրյանը Վաշինգտոնում մասնակցել է նաև Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին, մի շարք հանդիպումներ ունեցել։

XS
SM
MD
LG