Մատչելիության հղումներ

«Համատեղ աշխատանք՝ խորացնելու հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները»․ Քվինն ու Մակունցը հանդիպել են


Համատեղ աշխատանք՝ խորացնելու հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ լուսանկար հրապարակելով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի հետ։

«Հիանալի է տեսնել Վաշինգտոնի իմ հայ գործընկերոջը՝ Լիլիթ Մակունցին այստեղ՝ Երևանում», - նաև գրել է դեսպանը։

Հանդիպման մասին Թվիթերում գրառում է կատարել նաև Լիլիթ Մակունցն՝ ընդգծելով՝ շարունակում են համատեղ ջանքեր գործադրել՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին նոր որակ և դինամիկա հաղորդելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով քննադատություններին, թե Հայաստանի քայլերը ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելու ճանապարհին բավարար չեն, որ պետք է ավելին անել, ասել էր, թե Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններն ունեն զարգացնելու մեծ պոտենցիալ, սակայն ժամանակ և հետևողական ջանքեր են պահանջվում։

XS
SM
MD
LG