Մատչելիության հղումներ

Ըստ Արցախի՝ մեկ շաբաթում Ադրբեջանը 4 անգամ խախտել է հրադադարը՝ կրակելով գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ


Հուլիսի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը 4 անգամ խախտել է հրադադարը՝ կրակելով դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։

Մասնավորապես, ըստ ոստիկանության, հուլիսի 11-ին ժամը 10:20-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական մարտական դիրքից ինքնաձիգի անկանոն կրակոցներ են արձակվել Չարեքտար գյուղի և իր տնամերձ հողամասում աշխատող Ա.Ա.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս դադարեցրել է այգեգործական աշխատանքները:

Հուլիսի 13-ին ժամը 17:40-ին Ադրբեջանի մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել «Ամարասի հովտում» բերքահավաք իրականացնող քաղաքացիների ուղղությամբ, գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։

Հուլիսի 14-ին ժամը 19:20-ին Մաճկալաշեն գյուղին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից ականանետից կրակոցներ են արձակվել՝ գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքների ուղղությամբ:

Հուլիսի 15-ին ժամը 09:50-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակահերթեր են արձակվել «Fortschritt E 302» խոտհնձիչ տրակտորով Վերին Սզնեք գյուղում խոտհարման աշխատանքներ իրականացնող Ա. Մ.-ի (ծնված 1959թ.) ուղղությամբ, գյուղատնտեսական աշխատանքները կրկին դադարեցվել են։

XS
SM
MD
LG