Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագիրը չի կարող լինել մեր կարմիր գծերի հաշվին. Գևորգ Պապոյան


«Ազատության» տաղավարում Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանն է («Քաղաքացիական պայմանագիր»)

«Ազատություն». - Դուք տեսնո՞ւմ ես այս տարի խաղաղության պայմանագրի հնարավորություն։

Պապոյան. - Ես տեսնում եմ այդ հնարավորությունը։ Իհարկե կան էնտեղ բարդ հարցեր, որոնց շուրջ դեռևս չի հաջողվում համաձայնության հասնել։ Առաջին հերթին դա սահմանազատման, սահմանագծման աշխատանքների շուրջ է հարցը, բնականաբար Հայաստանի տարածքների դեօկուպացման հարցի շուրջ է, և իհարկե, արցախահայության իրավունքների պաշտպանության մասին հարցերն են։ Բայց ես կարծում եմ, որ բանակցություններից հետո սովորաբար էսպիսի արտահայտություն է լինում՝ շատ փոքր առաջընթաց ունենք։ Ես կարծում եմ, դա արդեն լավ է, որովհետև եթե մենք հանդիպում ենք ու եթե անգամ տաս քայլ ունենք անելու, բայց կես քայլ ենք առաջ գնում, ես դա համարում եմ, որ արդեն շատ լավ է։ Որովհետև դա նշանակում ա, որ էդպիսի հանդիպումների վերջնարդյունքում կա էդպես տեսլական, որ մենք հասնելու ենք տեղ։ Հրաշալի կըլներ, եթե մենք մինչև տարեվերջ ունենայինք խաղաղության պայմանագիրը։ Բայց այնուամենայնիվ, պետք է ֆիքսենք, որ խաղաղության պայմանագիրը չի կարող լինել մեր կարմիր գծերի հաշվին։

«Ազատություն». - Օրինակ, եթե հետ չքաշվեն ադրբեջանական զորքերը, սահմանագծում չի մեկնարկի...

Պապոյան. - Ես կարծում եմ, որ իհարկե տեղի ունենալ չի կարող, որովհետև դա Հայաստանի Հանրապետության տարածքն է, և եթե Ադրբեջանն ասում է՝ մենք ճանաչում ենք ձեր 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը, դա նշանակում է, որ իրենք պետք է դուրս գան այդ տարածքներից։ Դա միանշանակ է։ Դա նշանակում ա, որ իրանք չեն ճանաչում մեր 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը՝ եթե իրենք, օրինակ, Ջերմուկի կամ Վարդենիսի մեր սարերից, որոնք Հայաստանի Հանրապետության տարածք են, և ամբողջ աշխարհն է դա ընդունում, դրա հակառակ որևէ բան չկա, իրենք դուրս չգան։

«Ազատություն». - Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանը շտապում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ընդհուպ քառակուսի մետրը նշելով։

Պապոյան. - Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ուղիղ այնքան, ինչքան որ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

«Ազատություն». - Վստա՞հ եք։ Մենք Ալիևի շուրթերից չենք լսել նման բան։

Պապոյան. - Իրենք նշել են, որ Հայաստանը ճանաչում է իրենց 86,6-ը, և իրենք էլ են նշել, որ 29,8-ը ճանաչում են, և բոլոր ֆորմատներում, երբ որ երրորդ կողմն է դրա մասին խոսել, իրենք որևէ կերպ չեն... և' հրապարակային, և' ոչ հրապարակային իրենք դրա մասին հակառակը չեն ասել։

«Ազատություն». - Զորքերի հետքաշման մասով էլ չի ասվել, որ կա նման պատրաստակամություն։ Եթե ճանաչում են, նշանակում է ընդունում են, որ Հայաստանի տարածքում են կանգնած հիմա։

Պապոյան. - Դե բանակցությունները հենց... այս պահին ինչի՞ խաղաղության պայմանագիրը այսօր, երեկ, վեց ամիս առաջ չի կնքվել։ Որովհետև կան հարցեր, որոնց շուրջ չկան վերջնական համաձայնություններ։ Բայց միևնույն ժամանակ կան հարցեր, որոնց որ Հայաստանը հետ քայլ չի անելու, դրանք մեր կարմիր գծերն են, և դրանց մասին մենք բազմաթիվ անգամ խոսել ենք։ Դա Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր այն տարածքն է, որը կա քարտեզներով, այդ թվում նաև 75 թվականի քարտեզներով է ամրագրված դա, այսպես ասած՝ միջանցքի չլինելիության հարցն է, դրա փոխարեն ճանապարհների ապաշրջափակում և այլն։

«Ազատություն». - Հաջորդը արցախահայերի իրավունքի մեխանիզմն է։ Դա ի՞նչ պիտի, որ աշխատի։

Պապոյան. - Ես կարծում եմ, որ պետք է միջազգային այնպիսի երաշխիքներով ամրապնդված, գործուն, ոչ միայն թղթի վրա ամրագրված, այլև գործուն երաշխիքներով ու գործիքակազմով ամրագրված էնպիսի մեխանիզմ պետք է լինի և գործի, որտեղ ըստ էության արցախահայությունը չի ենթարկվի ցեղասպանության, կշարունակի ապրել այնպես, ինչպես ապրել է, կամ ինչպես հիմա է ապրում, կամ նման ինչ-որ մի մեխանիզմի տրամաբանության մեջ։ Եվ սա նույնպես շատ կարևոր հարցադրում է, որովհետև այն, ինչ առաջարկում է Ադբրեջանը և այն, ինչ անում է և ինչի մասին խոսում է Ադրբեջանը, դրանք ուղղակի իրար հակառակ են։ Այսինքն՝ այս երկու տարվա ընթացքում կարող էր էնպիսի մթնոլորտ ստեղծել, որ նույնիսկ էսպես ասած՝ հակափաստարկ էդտեղ չունենայինք։ Բայց Ադրբեջանը իր ամենօրյա գործողություններով էնպես է անում, որ ուղղակի չի թողնում որևէ տեղ կասկածելու, որ ինքը դրա հաջորդ վայրկյանին, երբ որ իր տրամաբանությամբ են ապրելու արցախահայերը, ուղղակի նա կա'մ ենթարկելու է ցեղասպանության, կա'մ ուղղակի տեղահանման այդ ժողովրդին։

«Ազատություն». - Դուք երբ ասում եք գործուն մեխանիզմ... Դատարանի որոշումից միջազգային ավելի գործուն ի՞նչ կարող է լինել, որը, տեսնում ենք, թղթի վրա է մնացել։

Պապոյան. - Ցանկացած դատարանի որոշում կողմերը սովորաբար չէին կատարի, եթե չլինի դրա մյուս կողմը։ Այսինքը՝ սովորական դատարանի դեպքում դա հարկադիր կատարման ինստիտուտն է, իսկ էս պարագայում, ես կարծում եմ, որ հենց էդ միջազգային կարևոր խաղացողները իրենց հարկադիր կատարման գործիքակազմով, այդ թվում նաև խաղաղապահ ներկայությամբ, կարող են իերնք պատվիրակել որևէ երկրի»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG