Մատչելիության հղումներ

Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 41 մարդ է մահացել


Հնդկաստան, անձրևաբեր ամպեր, արխիվ

Հնդկաստանի հյուսիսում չորս օր անընդմեջ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 41 մարդ է մահացել։ Ավելի վաղ հաղորդվում էր 28 զոհի մասին։

Հնդկաստանի հյուսիսարևելյան շրջաններում հորդառատ տեղումներն առաջացել են երկու գործոնների համակցությամբ՝ մուսոնային անձրևների և Միջերկրական ծովի տարածքից խոնավ օդային զանգվածների ներհոսքի պատճառով:

Հորդառատ անձրևներից տուժել է նաև Դելին: Այսօր Հնդկաստանի մայրաքաղաքում սպասվում է, որ Յամունա գետում ջրի մակարդակը կգերազանցի վտանգավոր նիշի մակարդակը։ Քաղաքի իշխանությունները կարծում են, որ լայնածավալ ավերածությունների սպառնալիք չկա, սակայն Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը կոչ է արել պաշտոնյաներին «զգոն մնալ և ուշադիր հետևել իրավիճակին»։

Մայրաքաղաքում կիրակի օրը գրանցվել է տեղումների՝ 40 տարվա ընթացքում օրական առավելագույն քանակը՝ 153 միլիմետր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG